Փաշինյան-Բաբլոյան հանդիպումը ցույց տվեց, որ ԱԺ-ն կառավարության կցորդը չէ, այլ գործընկերը. Շարմազանով

Armenpress 15:51, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Փաշինյան-Բաբլոյան զրույցը կարևորում է նրանով, որ այն ևս մեկ անգամ ցույց տվեց՝ ԱԺ-ն կառավարության կցորդը չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Փաշինյան-Բաբլոյան հանդիպումը կարևոր էր ոչ թե մեկ տարվա խոսակցությամբ, այլ նրանով, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց, որ ԱԺ-ն ոչ թե ՀՀ կառավարության կցորդն է, այլ օրենսդիր մարմին, իշխանության առանձին ճյուղ: ԱԺ-ն կառավարության գործընկերն է, բայց ոչ երբեք կցորդը: Մենք ունենք մեր օրակարգը»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ իրենք պատրաստ են երկխոսության, պատրաստ են ցանկացած հարցի շուրջ բանակցել կառավարության իրենց գործընկերների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am