Մարկոս Պիզելին տուրի թիմի կազմում է. նա ստացել է նաև լավագույն գոլի մրցանակը  

Armenpress 15:35, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ընդգրկվել է տուրի խորհրդանշական թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է նաև Մարկոս Պիզելին: Այս տուրում թեպետ «Ակտոբե»-ն պարտվեց «Ժետիսու»-ին, Պիզելին դարձավ գոլի հեղինակ: Այս գնդակը Հայաստանի թիմի կիսապաշտպանի համար թվով 15-րդն էր:

Մարկոս Պիզելին ճանաչվել է նաև հուլիս ամսվա լավագույն գոլի հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am