1000х90.jpg (78 KB)

Բրազիլացի Ռոնալդոն կգնի «Վալյադոլիդ» ակումբը  

Armenpress 13:25, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի նախկին հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոն պատրաստվում է ակումբ ձեռք բերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Cadena Ser» կայքը: Նախկին ֆուտբոլիստը պատրաստվում է 30 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել իսպանական «Վալյադոլիդ» ակումբը: Պաշտոնապես դեռևս ոչինչ հայտնի չէ: Բրազիլացին 25 միլիոն եվրոյով կփակի ակումբի պարտքերը:

«Վալյադոլիդ»-ը հանդես է գալիս Իսպանիայի ազգային առաջնությունում` Պրեմիերայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am