1000х90.jpg (78 KB)

Ֆուտբոլի Մ19 հավաքականը մասնակցելու է Գրանատկինի անվան հուշամրցաշարին  

Armenpress 12:28, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվելու է Վալենտին Գրանատկինի անվան ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցելու է Հայաստանի Մ-19 հավաքականը: 

Ընտրանին ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Լիտվայի և Մոլդովայի հավաքականների հետ: A խմբում ընդգրկված են Սանկտ-Պետերբուրգի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղզստանի ընտրանիները:

Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում 1-2 տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն հաղթողի կոչման համար, իսկ 3-4 տեղերում հանգրվանած թիմերը կշարունակեն պայքարը 5-8 տեղերի համար:

Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Մ-19 հավաքականը օգոստոսի 28-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Բատիստան հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին.

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»

Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»   

Կարեն Մուրադյան, «Փյունիկ»

Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Արման Ղազարյան, «Բանանց»

Էրիկ Ավետիսյան, «Բանանց»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»   

Նարեկ Գրիգորյան, «Բանանց»

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Սուրեն Հարությունյան, «Փյունիկ»

Էմմանուել Ներսես Օդեմիս, «Ստադ Նիոն» (Շվեյցարիա)

Աքսել Տաչեդջյան, «Փարիզ» (Ֆրանսիա)

Դիրան Արամ Բեբեքյան, «Ռեալ Սոլթ Լեյք» (ԱՄՆ)

 Գերման Կուրբաշյանը, Էրիկ Ազիզյանը և Արմեն Հովհաննիսյանը միանալու են թիմին Սանկտ Պետերբուրգում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am