1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանի պետբյուջեն 3 մլրդ մանաթով նվազեցվում է

Armenpress 12:20, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է մոտակա երեք տարում նվազեցնել պետական բյուջեի ծավալը: Դա կանխատեսվում է այդ երկրի նախագահի`«Ադրբեջանի պետբյուջեի կառավարման վերաբերյալ միջին եւ երկար ժամկետի համար ռազմավարության» հաստատման մասին հրամանագրով, ըստ որի 2019 թվականին պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 18 մլրդ 790,7 մլն մանաթ, ծախսերը` 18 մլրդ 919,7 մլն մանաթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 2018 թվականին այդ ցուցանիշները համապատասխանաբար եղել են 22 մլրդ 149 մլն մանաթ եւ 23 մլրդ 100 մլն մանաթ: Այդ փաստաթղթով 2020 թվականին պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 19 մլրդ 128,5 մլն մանաթ, 2021 թվականին`18 մլրդ 471,3 մլն մանաթ:

Կամո Բաղդասարյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am