Ֆրանսիայի բնապահպանության նախարարը լքում Է կառավարությունը

Armenpress 12:09, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի բնապահպանության նախարար Նիկոլյա Յուլոն հաեյտարարել Է, որ դուրս Է գալիս կառավարությունից՝ իր որոշումը բացատրելով բնապահպանական ծրագրերի կատարման հետ կապված անբավարարությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ կյանքում առաջին անգամ ես ամենաբարդ որոշումն եմ ընդունում … Ես որոշում եմ ընդունում լքել կառավարությունը»,-ասել Է նախարարը France Inter ռադիոկայանի եթերում: Յուլոյի խոսքով՝ ինքը կառավարությունում իրեն «բացարձակապես միայնակ» Է զգում բնապահպանական նպատակներն իրագործելու փորձերում: «Ես այլեւս չեմ ցանկանում ստել: Ես այլեւս չեմ ցանկանում պատրանք ստեղծել, որ կառավարությունում իմ ներկայությունը նշանակում Է, որ մենք կատարում ենք այդ նպատակները»,-նշել Է նախարարը:

Յուլոն նաեւ ասել Է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կամ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպին չի հայտնել իր որոշման մասին: «Ո՛չ, չեմ հայտնել»: Ես գիտեմ, որ այս ամենը պրոտոկոլին չի համապատասխանում: Եթե ես նրանց տեղեկացնեի, նրանք, հնարավոր Է, ինձ կտարհամոզեին: Բայց սա միայն իմ որոշումն Է»,-հավելել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am