ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Armenpress 17:34, 27 Օգոստոս, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութան հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես,  ասվում է.

«Խորը վշտով տեղեկացա լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Նա պաշտպանում էր ոչ միայն իր թիմի, այլեւ իր ժողովրդի պատիվը՝ միշտ մնալով բարձրության վրա թե որպես մարզիկ, թե որպես մարդ:Ալյոշա Աբրահամյանի կորստից հետո, շնորհիվ նրա լեգենդար խաղի ու ֆուտբոլային կենսագրության, «Արարատ 73-ի» դարպասը կշարունակի մնալ անառիկ, իսկ նա մեր հիշողության մեջ կմնա որպես «մեր բոլորի դարպասի» անձնուրաց ու արժանապատիվ պաշտպանը: Ցավակցում եմ անվանի մարզիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր ֆուտբոլասերներին եւ կիսում նրանց վիշտը»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am