Կինոյի և թանգարանների մասին օրենքների նախագծերի մշակումները ավարտին կհասցվեն

Armenpress 15:54, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է 2018 թվականի վերջին ավարտին հասցնել կինոյի և թանգարանների մասին օրենքների նախագծերի մշակումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:

«Այս պահին աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնք … աշխատում են օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մինչև տարեվերջ ավարտին հասցվեն կինոյի և թանգարանների մասին օրենքի նախագծի մշակումները: Հնարավորինս արագ պետք է ավարտել նաև թատրոնի մասին օրենքը»,- նշեց Մակունցը:

Նա ընդգծեց, որ «Կինոյի օրենքի» հետ կապված՝ արդեն իսկ կան պատրաստի փաթեթներ, որոնք քննարկման փուլում են, բացի այդ նախատեսվում է նաև ներգրավել միջազգային փորձագետների՝ դրամաշնորհների դիմելու միջոցով:

«Միջազգային պրակտիկայի կիրառումն այս պարագայում կարող է կարևոր դեր խաղալ ոլորտի զարգացման, ինչպես նաև միջազգային ներդրողներ ներգրավելու համար»,- շեշտեց մշակույթի նախարարը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am