Հայաստանի և Արցախի կրթության նախարարները քննարկել են ոլորտի բովանդակային հարցերը

Armenpress 14:05, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի   մայրաքաղաք   Ստեփանակերտում   օգոստոսի 26-ին տեղի է ունեցել  ՀՀ   կրթության և   գիտության  նախարար   Արայիկ  Հարությունյանի   հանդիպումը Արցախի  Հանրապետության   գործընկեր Նարինե  Աղաբալյանի, Արցախի  կրթության,  գիտության  և սպորտի նախարարության  աշխատակիցների,   ինչպես նաև  Արցախի դպրոցի  տնօրենների հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության գիտության նախարարությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների հանրակրթության ոլորտին  վերաբերող   հարցեր,    նոր  ուսումնական տարվա մեկնարկին  ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ու  ոլորտի բովանդակային խնդիրները:

Նախարար  Արայիկ Հարությունյանն այս օրերին օգոստոսյան խորհրդակցություններ է անցկացնում ՀՀ մարզերում, ևԱրցախ այցելությունը կարևորվում է կրթական երկու համակարգերի առավելագույն ինտեգրման համատեքստում։

Քննարկման վերջում Նարինե Աղաբալյանը Արայիկ Հարությունյանին պարգևատրել է Արցախի  անկախության     

30-ամյակի հուշամեդալով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am