Թրամփն արգելել Է գովաբանական հայտարարություն հրապարակել Մակքեյնի հիշատակին

Armenpress 10:58, 27 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տան վարչակազմին արգելել Է պաշտոնական հայտարարություն հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Washington Post թերթը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլի պատրաստած փաստաթղթում առաջարկվում Էր հիշել սենատորի մարտական վաստակի մասին եւ նրան ներկայացնել որպես պատերազմի հերոս: Իսկ Թրամփը որոշել Է սահմանափակվել Twitter-ում հակիրճ ցավակցությամբ: Սանդերսը հրարաժարվել Է պարզաբանել Թրամփի դիրքորոշումը: Հրատարակության լրագրողները կարծում են, որ նախագահի դեմարշի պատճառը դարձել Է Մակքեյնի կողմից Սպիտակ տան ներկայիս տիրոջ քաղաքականության քննադատությունը: Մասնավորապես, քաղաքական գործիչների միջեւ փորձաքար Է դարձել առողջապահության բարենորոգությունը, որի դեմ հանդես Էր գալիս Մակքեյնը: Ընտրաշավի ժամանակ Թրամփը ծաղրել Է Մակքեյնին, որը վեց տարի անցկացրել Է վիետնամական գերության մեջ: Ապագա նախագահը հայտարարել Է. «Նա պատերազմի հերոս Է եղել, որովհետեւ նրան գերի են վերցրել: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր գերի չեն ընկել»: Հետագայում Թրամփը ներողություն չի խնդրել սենատորից, բայց այնուամենայնիվ սկսել Է նրան պատերազմի հերոս անվանել: Օգոստոսի 26-ին Մակքեյնի ընտանիքը նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել Է չմասնակցել հուղարկավորությանը, այլ սահմանափակվել սոսկ հրաժեշտի ճառով: Ուղեղի քաղցկեղից մահացած քաղաքական գործիչը մեկ տարվա ընթացքում պլանավորել Է սեփական հուղարկավորությունը, արարողությանը Թրամփի բացակայությունը պարտադիր պայման Է եղել: Մակքեյնը մահացել Է օգոստոսի 26-ին կյանքի 82-րդ տարում: Դրանից երկու օր առաջ սենատորը հրաժարվել Է բուժումից:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am