Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին Մոլդովայի ազգային տոնի կապակցությամբ

Armenpress 10:20, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանարապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը թույլ կտան երկու երկրների հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնել:

Նա իր բարեմաղթանքներն է հղել նախագահ Դոդոնին եւ Մոլդովայի բարեկամ ժողովրդին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am