Կայացել է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի պաշտոնական հանդիպումը

Armenpress 12:48, 25 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիա կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է  Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրան դիմավորել են փոխվարչապետ Յագուբ Իյուբովը, Արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:

Այնուհետև տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական հանդիպումը:

Պաշտոնական հանդիպման ավարտից հետո Անգելա Մերկելը և Իլհամ Ալիևը հանդիպել են ընդլայնված կազմով, որտեղ նրանք ելույթ են ունեցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am