Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում

Armenpress 17:54, 24 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ին`   Գիտելիքի    և դպրության    օրվա    կապակցությամբ  հանրապետության    բոլոր  ուսումնական   հաստատություններում   կկազմակերպվեն   տոնական   միջոցառումներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նոր   ուսումնական  տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար ԱրայիկՀարությունյանը բաց դաս կվարի Երևանի  հանրակրթական դպրոցներից մեկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am