ԱՄՆ-ում McDonald՚s-ի սալաթից թունավորման ավելի քան 500 դեպք Է գրանցվել

Armenpress 12:34, 24 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի տարբեր բնակավայրերում McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի սալաթից թունավորվել Է ավելի քան 500 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հայտնել Է երկրի Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների վերահսկողության վարչությունը: «2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ, ընդհանուր առմամբ ցիկլոսպորոզով վարակման լաբորատոր եղանակով հաստատված 507 դեպք Է գրանցվել այն մարդկանց մոտ, որոնք օգտագործել են McDonald՚s ռեստորանների սալաթը: Վարակվելու մասին հայտնել են 15 նահանգներից եւ Նյու Յորք քաղաքից: Հետաքննությունը շարունակվում Է, ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների վերահսկողության վարչությունը ստուգում Է ռոմենի ու գազարի սալաթի տեղափոխման եղանակների եւ դրա մատակարարի վերաբերյալ տեղեկատվությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հուլիսի կեսերին McDonald՚s-ը սալաթների վաճառքը մոտավորապես 3 հազար հաստատություններում դադարեցրել Է այն բանից հետո, երբ 105 մարդ ցիկլոսպորոզով վարակվեց ցանցի՝ Իլինոյսի եւ Այովայի նահանգներում գործող ռեստորաններում: McDonald՚s-ի ղեկավարությունը հայտարարել Է, որ համագործակցում Է իշխանությունների հետ, որոնք հետաքննում են թունավորման դեպքերը, եւ մտադիր Է առաջիկայում փոխարինել սալաթների մատակարարին: McDonald՚s-ը ամերիկյան կորպորացիա Է, որն աշխարհում արագ սննդի ռեստորանների խոշորագույն ցանցերից մեկի սեփականատերն Է: Այն 1940 թվականին հիմնադրվել Է Սան-Բեռնարդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Ներկայում նրա կենտրոնակայանը գտնվում Է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Ընկերությունը 37 հազարից ավելի ռեստորաններ ունի աշխարհի ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am