Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավելյալ 3 մլրդ ֆունտ կհատկացնի Brexit-ին


ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հավելյալ 3 մլրդ ֆունտ հատկացնել Եվրամիությունից երկրի դուրս գալուն այն դեպքում, եթե Լոնդոնին չհաջողվի համաձայնության գալ ԵՄ-ի հետ փոխշահավետ պայմանների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Թագավորության Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը: «ԵՄ-ից դորս գալը փող արժե: Կանցլերը (Մեծ Բրիտանիայի գանձարանի) դրա համար կհատկացնի 3 մլրդ ֆունտ ստեռլինգ»,- օգոստոսի 23-ին ասել Է Ռաաբը BBC-ի եթերում՝ ներկայացնելով Մեծ Բրիտանիայի կառավարության գործողությունների պլանն այն դեպքում, եթե Brexit-ի փոխշահավետ պայմանների շուրջ Բրյուսելի հետ բանակցություններն անհաջողության մատնվեն: Նա նշել Է, որ Մեծ Բրիտանիան միակողմանի միջոցներ կձեռնակի իր ինստիտուտների կայուն աշխատանքն ապահովելու համար, եթե Brexit-ի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագիր չկնքվի Եվրամիության հետ հետագաա համագործակցության վերաբերյալ: «Մեր գլխավոր նպատակն Է՝ աջակցել ֆինանսավորման հոսքերի անարգել ու անխափան շարժին, բիզնեսի, տրանսպորտի, ենթակառուցվածքի աշխատանքին, հետազոտությունների եւ օգնության ծրագրերին: Գործարքի բացակայության դեպքում որոշ դեպքերում դա նշանակում Է միակողման միջոցների ձեռնարկում»,- հավելել Է Ռաաբը:Ընդսմին բրիտանացի նախարարը կարծում Է, որ «լավ գործարքը հասանելի Է, այն շարունակում Է մնալ Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր ու կարեւորագույն գերակայությունը»:ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am