Մենք պետք է գյուղացուն աջակցենք ոտքի կանգնել. ՀՀ վարչապետ

Armenpress 16:52, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը գյուղացիներին պետք է աջակցի ոտքի կանգնելու գործում՝ նպաստելով տնտեսության զարգացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու մասին հարցին՝ վարչապետն ասաց. «Պետական աջակցություն ասելով՝ սովորաբար հասկանում ենք, որ ինչ-որ սուբսիդավորում իրականացնենք: Բայց պետական աջակցություն է նաև ուսումնասիրելը, թե գուցե այդ հողում այլ բան ցանելով՝ մարդը կարող է ավելի քիչ ծախս անել և ավելի շատ եկամուտ ստանալ: Մենք պետք է այլ տրամաբանություն դնենք մեր գործողությունների հիմքում, մենք պետք է մարդուն աջակցենք, որ ոտքի կանգնի, ոչ թե ամեն տարի նույն վիճակում հայտնվի: Ջուր չկա, կա կաթիլային ոռոգում. եթե աջակցությունը գնալու է նրան, որ տնտեսությունը ռեալ զարգանա, այդ աջակցությունը հասկանալի է: Բայց մինչ այժմ մարդուն աջակցել ենք, որ մնա հուսահատ վիճակում՝ իմանալով, որ այդ աջակցությունը հսկայական միջոցներ է տանելու, բայց մարդուն ոչնչով չի օգնելու»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am