Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարների շարքում է  

Armenpress 10:13, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հերթական անգամ կիսեց միավորը Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սենթ Լուիսի մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Պարտիայի 36-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր: Հայաստանի ներկայացուցչից բացի՝ նույնքան միավորով առաջատարների շարքում են նաև Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Մագնուս Կարլսենը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am