1000х90.jpg (78 KB)

Հայաստանը  ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում. «Միր 24»-ի անդրադարձը Երևանին

Armenpress 18:56, 22 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միր 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժով անդրադարձել է  Հայաստանի մայրաքաղաք Երևանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռեպորտաժի հեղինակը նշում է, որ համեղ ուտեստներով, ազգային տարրերով, հնագույն ճարտարապետությունով Հայաստանը սկսում է ավելի շատ զբոսաշրջիկների գրավել:

«Այն զբոսաշրջիկները, ովքեր եղել են Երևանում, պնդում են, որ քաղաքը գեղեցիկ է հատկապես գիշերը: Երևանը գրեթե չի քնում: Երևանի հյուրերը ուղևորվում են Հյոսիսային պողոտա, որը նաև անվանում են տեղական Բրոդվեյ: Այստեղ կարելի է հանդիպել ազգային երգեր կատարողների և այն մարդկանց, ովքեր նվագում են ժամանակակից հիթեր. երաժիշտները գալիս են այստեղ աշխարհի տարբեր անկյուններից և, կարծես թե, իրար ոչ ոք չի խանգարում»,- նշում է լրագրողը ռեպորտաժում և հավելում, որ այստեղ կազմակերպվում են համերգներ, փառատոններ և շնորհանդեսներ:

Հեղինակը պատմում է, որ Հանրապետության հրապարակը գրեթե 100 տարեկան է` բոլոր շենքերը կառուցված են վարդագույն տուֆից , և Երևանն այդ պատճառով նաև անվանում են «վարդագույն քաղաք»:

Ըստ ռեպորտաժի հեղինակի՝ «Երևանում էսթետիկ հաճույք ստանալու համար կարելի է այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am