Ջիվան Գասպարյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր հոբելյանական համերգի մանրամասները

Armenpress 16:30, 22 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկի Վարպետ Ջիվան Գասպարյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր առաջիկա համերգի մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից,  աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը:

Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12 - ն է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26 - ին: Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»: «Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am