1000х90.jpg (78 KB)

Նիդեռլանդներում մահապարտը ավտոմեքենայով մխրճվել Է քաղաքային խորհրդի շենքի մեջ

Armenpress 11:12, 22 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում տղամարդն ավտոմեքենայով, որում գազի բալոններ են եղել, լույս օգոստոսի 22-ի գիշերը կանխամտածված մխրճվել Է Գերմանիայի հետ սահմանի մերձակա հոլանդական քաղաքի խորհրդի շենքի մեջ եւ զոհվել բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NRK հեռուստաընկերությունը: Միջադեպը տեղի Է ունեցել Բեմմել ոչ մեծ քաղաքում, որը գտնվում Է Առնեմ խոշոր քաղաքից ոչ հեռու: Մեքենայում եղել Է գազով լցված երկու բալոն, որոնցից մեկը պայթել Է բախումից: Բռնկած հրդեհից այրվել Է մեքենան եւ տուժել Է խորհրդի շենքը: Քանի որ պատահարը տեղի Է ունեցել գիշերվա ժամը մոտ երկուսին, չարագործից բացի ոչ ոք չի տուժել: Իրավապահ մարմինները քիչ հավանական են համարում, որ խոսքը վերաբերում Է դժբախտ պատահարի: Ոստիկանությունը հայտնել Է, որ հետաքննությունը ճշմարտանման վարկած ունի ավտոմեքենայում եղած մարդու անձի վերաբերյալ: Սակայն այդ տեղեկատվությունը չի հրապարակվում, քանի որ տվյալ փուլում խոսքն ընդամենը կասկածի մասին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am