Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարների շարքում

Armenpress 10:20, 22 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Սինքվիլդի գավաթի խաղարկության առաջատարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովն էր: Պարտիայի 24-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանը, Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մագնուս Կարլսենը և Ալեքսանդր Գրիշչուկն ունեն 2,5 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Սենթ Լուիսի մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 28-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am