Թրամփի զինակից Փոլ Մանաֆորտին մեղավոր ճանաչեցին մեղադրանքի ութ կետով

Armenpress 09:49, 22 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր Է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ: Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն Է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում Է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Վճռին համապատասխան Մանաֆորտին սպառնում Է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ: Մանաֆորտի ֆինանսական խախտումներն ու մեքենայությունները բացահայտվել են Թրամփի նախընտրական արշավում «ռուսական հետքի» հետաքննության ընթացքում, որը կատարել Է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը:Վիճռի հրապարակումից հետո Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ Մանաֆորտին լավ մարդ Է համարում եւ ցավում Է նրա համար: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ Մանաֆորտի գործը ոչ մի կերպ կապված չԷ «Ռուսաստանի եւ իր նախընտրական շտաբի «նախահամաձայնության» հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am