ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք Է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով

Armenpress 16:31, 21 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նկատմամբ բոլոր լրացուցիչ միջոցները պետք Է միաձայն ընդունեն Եվրամիության երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Սոլսբերիի միջադեպի պատճառով Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի կոչի վերաբերյալ հաղորդագրությունները: «Մենք արդեն ունենք Ռուսաստանի նկատմամբ սահմանված խիստ միջոցներ,-ասել Է նա:- Լրացուցիչ բոլոր միջոցները պետք Է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը»:Ինչպես ավելի վաղ հայտնել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, Լոնդոնը կոչ Է անում Եվրամիությանը՝ ապահովել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համապարփակ փաթեթի կատարումը: Այդ մասին ասված Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի ճառի տեքստում, որով նա օգոստոսի 21-ին հանդես Է գալու Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am