Ճապոնացի գիտնականներն արհեստական թրոմբոցիտներ են աճեցրել

Armenpress 13:49, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ստեղծել են թրոմբոցիտներ, որոնք աճեցվել են իր իսկ հիվանդի արյան բջիջներից, ուստիեւ օտարման հակազդում չեն առաջացնում: Գիտնականները պատրաստվում են մարդու վիրահատություն կատարել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստին պատմել Է Կիոտոյի համալսարանի iPS-բջիջների կիրառական հետազոտությունների կենտրոնի (CiRA) ներկայացուցիչ Հիրոյուկի Վադահաման, որտեղ կատարվում են այդ հետազոտությունները: Ապագայում դա կօգնի արյան տարբեր, այդ թվում՝ ուռուցքաբանական հիվանդություններով տառապող մարդկանց:

Վադահաման պարզաբանել Է, որ հիվանդի արյան բջիջներից թրոմբոցիտների ստեղծման հետազոտությունները, իսկ ապա գիտափորձերը մկների վրա տեւել են մի քանի տարի: Այժմ գիտնականները համոզվել են նման փոխներարկման անվտանգության հարցում եւ հայտ են ներկայացրել առողջապահության նախարարություն՝ մարդու վրա կլինիկական փորձարկումներ կատարել թույլատրելու խնդրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am