Երևանի քաղաքապետի   ընտրություններում  «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները առաջադրելու են Զեյնալյանի թեկնածությունը

Armenpress 12:26, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

«Ես՝ որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ», - ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ նոր դաշինքի անվանումը դեռ քննարկման փուլում է:

Հարցին` թե այսպիսով «Ելք» դաշինքը դադարում է գոյություն ունենալ՝  Զեյնալյանը պատասխանեց, որ «Ելք»-ը կա ու շարունակելու է գործել Ազգային ժողովում, քանի դեռ խորհրդարանը չի արձակվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am