ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Armenpress 11:31, 21 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով օգոստոսի 22-24-ը կլինի Պրահայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը: 
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի, Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիչի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:  


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am