Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության կոլեգիայի ու ղեկավար կազմի հետ

Armenpress 20:14, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օրակարգային հարցրերի քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցած` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանին ոստիկանության պետի հրամանով փոխարինել է ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը: 

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը, որը մինչ այդ զբաղեցբում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը:

Խորհրդակցության ավարտին քննարկված հարցերի շրջանակում մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am