Հերհեր գյուղում բռնկված հրդեհից տուժածներ չկան

Armenpress 20:05, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 20-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ ակումբի մոտակայքում, այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:47-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ) և ճաշասենյակի գույքն ամբողջությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am