Brexit-ի շուրջ բանակցությունների հերթական փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին Բրյուսելում

Armenpress 17:51, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության նախարարության մամուլի ծառայությունը:

Հրապարակված տեղեկագրի համաձայն՝ օգոստոսի 21-ին կողմերը կքննարկեն ապագա հարաբերությունները Brexit-ից հետո, իսկ օգոստոսի 22-ին նրանք վերստին կփորձեն վերացնել գոյություն ունեցող հակասությունները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար:

Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Ինչպես վկայում են Deltapoll-ի կողմից անցկացված հարցման արդյունքները, Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նկատմամբ բրիտանիների վերաբերմունքը քիչ Է փոխվել հանրաքվեի անցկացման ժամանակվանից: Ինչպես գրում Է The Daily Mail-ը, հարցվածները հայտարարել են, որ կքվեարկեին նույն կերպ, ինչպես 2016 թվականի հունիսին: Brexit-ի նկատմամբ վերաբերմունքը փոխել Է 13 տոկոսը: Ընդ որում զգալի մասն այժմ կպաշտպաներ ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, երբ նրանք ավելի վաղ դեմ Էին քվեարկել: Ընդամենը բրիտանացիների 15 տոկոսն Է ցանկանում, որ երկրում վերջնական քվեարկություն անցկացվի Brexit-ի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am