1000х90.jpg (78 KB)

Բրիտանիայում Դաունի ախտանիշով մոդելը դարձել Է գեղեցկության մրցույթի հաղթող

Armenpress 17:27, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի մոդել Քեյթ Գրանտը դարձել Է Դաունի ախտանիշով առաջին մոդելը, որին հաջողվել Է հաղթել գեղեցկության միջազգային մրցույթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:

Աղջիկը հաղթանակ Է տարել Ultimate Beauty of The World մրցույթում, որի հիմնական սկզբունքը մասնակիցների բազմազանությունն Է. այստեղ կարող են մրցել աղջիկներ՝ անկախ քաշից, տարիքից եւ ընտանեկան կարգավիճակից: Մրցույթն անցկացվում Է տարիքային երեք կատեգորիաներով՝ երեխաներ, դեռահասներ եւ 20-ից բարձր տարիքի աղջիկներ: Ընդամենը մրցույթին, որն անցկացվել Է Հյուսիսային Իռլանդիայի Փորթադաուն քաղաքում, մասնակցել են ամբողջ աշխարհից ժամանած 40 աղջիկներ:

Հաղթանակը 19-ամյա աղջկան հնարավորություն Է տալիս մեկ տարվա ընթացքում մասնակցել ֆոտոսեսիաների եւ տարբեր միջոցառումների, որոնք անցկացվում են մրցույթի կազմակերպիչների կողմից: Բացի այդ, նա հաջորդ տարի կընդգրկվի մրցույթի ժյուրիի կազմում: Նրա մոր խոսքով՝ Քեյթը մոդելի կարիերայի մասին երազում Էր 13 տարեկանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am