Թուրքիայի տնտեսության վրա հարձակվածները ցանկանում են ծնկի բերել երկիրը. Էրդողան


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տնտեսության վրա հարձակում կատարածների նպատակը երկիրն ու նրա քաղաքացիներին ծնկի բերելն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կուրբան-բայրամի տոնակատարության առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 20-ին տարածված ուղերձում: «Ոչ մի տարբերություն չկա մեր տնտեսության վրա հարձակման եւ մեր աղոթքի կամ դրոշի վրա հարձակման միջեւ: Նպատակը նույնն Է: Նրանց նպատակը Թուրքիան եւ մեր ազգը ծնկի բերելն Է եւ կալանավորներին ազատելը»,- գրել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am