Total ընկերությունը պաշտոնապես «լքեց» Իրանը


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Total ֆրանսիական նավթընկերությունը պաշտոնապես «լքել» Է Իրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նավթի նախարարության ղեկավար Բիժան Զանգանեն:«Total-ը պաշտոնապես դուրս եկավ Հարավային Պարս-11-ի շահագործման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից: Արդեն ավելի քան երկու ամիս Է անցել այն պահից, երբ ընկերությունը հայտարարել Է համաձայնագրից դուրս գալու մասին»,- հայտնել Է նախարարը ICANA գործակալությանը:Նրա խոսքով՝ Իրանը ներկայում ընկերությանը փոխարինող Է փնտրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am