Բարսելոնայում ալժիրցի տղամարդ Է սպանվել, որը փորձում Էր հարձակվել ոստիկանների վրա

Armenpress 12:38, 20 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում օգոստոսի 20-ին դանակով զինված մի տղամարդ Է սպանվել, որը փորձում Էր ներխուժել քաղաքի Կոռնել դե Լիոբրեգատի շրջանի ոստիկանական վարչություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է PTBE իսպանական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրների: Նրանց տվյալներով՝ տղամարդը փորձում Էր հարձակվել ոստիկանների վրա եւ իսլամական կարգախոսներ Էր հնչեցնում:Ոստիկանությունում նշել են, որ հարձակվողի՝ Ալժիրի 1989 թվականին ծնված քաղաքացու մոտ Իսպանիայում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթեր են եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am