1000х90.jpg (78 KB)

Թուրքիան եւ Կատարը համաձայնագիր ստորագրեցին 15 մլրդ դոլարի ներդրումային նախագծի շրջանակներում

Armenpress 12:33, 20 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան եւ Կատարը արժույթների փոխանակման երկկողմ համաձայնագիր են ստորագրել Դոհայի կողմից Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի ներդրման նախագծի շրջանակներում: Օգոստոսի 20-ին այս մասին հայտնել Է Anadolu-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փաստաթուղթն ստորագրել են Թուրքիայի եւ Կատարի կենտրոնական բանկերի ղեկավարներ Մուրատ Չեթինքայան եւ Աբդուլա բին Սաուդ Ալ Թանին: Արարողությունը կայացել Է Կատարի մայրաքաղաքում: Արժութային փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն Է ընձեռում ստանալու մյուս երկրի արժույթի իրացվելիությունից օգտվելու հնարավորություն՝ ազատվելով արժույթի շուկաներում դրա ձեռքբերման անհրաժեշտությունից: Սպասվում Է, որ համաձայնագրի առաջին փուլում գործի կդրվեն 3 միլիարդ դոլարի չափով դրամական միջոցներ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի միջեւ օգոստոսի 15-ին կայացած բանակցությունների արդյունքում հայտարարվել Է «Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի չափով ուղղակի ներդրումներ իրականացնելու» Էմիրության մտադրությունների մասին: Այդ հայտարարությունն օգնել Է դադարեցնելու ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային անկումը, որը սրընթաց ընկնում Էր Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am