1000х90.jpg (78 KB)

Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենայի շրջվելու հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 16:00, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. երեք մարդ հոսպիտալացվել  է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

«Օգոստոսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Տիգրանաշենի» ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ս., 1978թ)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրությունում:

Ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են:

«Պատահարի հետևանքով ուղևորներ՝ Ա. Հ.-ն (1981թ.), Ա. Ա.-ն (1952թ.) և Լ. Ս.-ն (1985թ.) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am