Արսեն Թորոսյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ նստաշրջանին

Armenpress 15:50, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թորոսյանը սեպտեմբերի 17-19-ը Հռոմում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am