Պուտինը մասնակցում է Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանեկան արարողությանը

Armenpress 15:30, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ավստրիական Գրաց քաղաք, որտեղ մասնակցելու է երկրի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի հարսանեկան արարողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մաիսն հաղորդում է Oe24 հեռուստաալիքը:

Կարին Կնայսլի և Վոլֆգանգ Մայլինգերի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Gasthaus Tscheppe an der Weinstraße ռեստորանում: Միջոցառմանը մասնակցելու հրավերը Պուտինը ստացել էր Ավստրիայի ԱԳ նախարարից հունիսին, երբ այցով գտնվում էր Վիեննայում:

Հարսանիքից հետո Պուտինը կկմեկնի Բեռլին՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ բանակցությունների թեմաներն են լինելու Ուկարիանոյւմ և Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցները: Բացի այդ, երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել նաև երևկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը վերաբերող հարցեր:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am