NASA-ն ներկայացրել է հյուսիսափայլը տիեզերքից պատկերող լուսանկար

Armenpress 14:32, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել է տիեզերքից նկարահանված հյուսիսափայլի լուսանկարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լուսանկարը կատարել է տիեզերագնաց Ալեքսանդր Հերստը՝ Միջազգային տիեզերական կայանից:  

«Ցնղող է, ամեն անգամ, երբ տեսնում ես սա: Հետաքրքիր է, ինչի մասին են այն ժամանակ մտածել հետազոտողները, ովքեր առաջին անգամ տեսել են հյուսիսափայլը, և դրա մասին երբևէ չլսածները…»,- ասել է Հերստը:

Հյուսիսափայլը մագնիսոլորտի ունեցող մոլորակների մթնոլորտի վերին շերտերի փայլն է, ինչը տեղի է ունենում արևային քամու լիցքավորված մասնիկների հետ փոխազդեցության արդյունքում: Այս երևույթը հիմնականում դիտվում է երկու կիսագնդերի բարձր լայնություններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am