Տղամարդը հրազենով անզգուշաբար վնասել է ինքն իրեն

Armenpress 14:22, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդն իր ընկերոջ գործարանային համարով օդամղիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կպել է ձգանին և ստացել վնասվածք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Օգոստոսի 17-ին, ժամը 15-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն իր ընկերոջ գործարանային համարով օդամղիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կպել է ձգանին և ստացել վնասվածք»,- ասված է հայտարարությունում:

Գործի առթիվ փորձաքննություններ են նշանակվել, նյութեր են նախապատրաստվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am