1000х90.jpg (78 KB)

Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի

Armenpress 13:52, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները Ջենովայում կամրջի փլատակների տակ հայտնաբերել են ևս մեկ մարդու դի. այդպիսով՝ զոհերի թիվը հասել է 42-ի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Rai News 24-ը: Ավելի վաղ, այն բանից հետո, երբ փրկարարները փլատակների տակ հայտնաբերել էին ավտոմեքենա, որում եղել էր երեք մարդու դի, տեղեկացվում էր 41 զոհի մասին: Ողջ Իտալիայում օգոստոսի 18-ը հայտարարվել է համազգային սգո օր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am