Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով

Armenpress 12:55, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փասշինյանի որոշմամբ ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Որոշմամբ առաջարկվել է հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և ՀՀ վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Հսանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am