Փրկարար ծառայության տնօրենը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Armenpress 20:15, 17 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ. Գալստյանը զեկուցեց, որ շարունակվում են Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացու որոնողական աշխատանքները, ջրափրկարարները կիրառում են անհրաժեշտ բոլոր միջոցները:ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական ծառայության տնօրեն, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթ գրանցվել է 13 ահազանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո՝ ծառայության տնօրենն անդրադարձավ առաջիկայում սպասվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, տվեց անհրաժեշտ ցուցումներ:Գնդապետ Ա. Նահապետյանը հանձնարարեց ծառայության ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին, մարզային փրկարարական վարչության պետերին աջակցել իրենց աշխատակիցներին՝ մասնագիտական հմտությունները ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կատարելագործելու և բարձրագույն կրթություն ստանալու ուղղությամբ: Անդրադառնալով ծառայության կազմակերպմանը՝ տնօրենը կրկին հանձնարարեց խստորեն հետևել համազգեստի պատշաճ կրմանը, նշեց, որ առաջիկայում կհստակեցվի համազգեստի տրամադրման ժամանակացույցը և բոլոր ծառայողները կապահովվեն համազգեստով: ՓԾ տնօրեն, գնդապետ Ա. Նահապետյանը հորդորեց հետևել հրշեջ-փրկարարների` փրկարարին վայել կեցվածքին.-Փրկարարական համազգեստ և ուսադիրներ կրելու են նրանք, ովքեր իսկապես արժանի են, - եզրափակեց տնօրենը:Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am