Մեկնարկեց ՀՀ վարչապետի կազմակերպած երթը դեպի Հանրապետության հրապարակ.

Armenpress 17:28, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արցախի  և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քայլերթը դեպքի Հանրապետության հրապարակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրապարակում տեղի կունենա վարչապետի պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը որոշել է սկսել այն վայրից, որտեղից «Թավշյա հեղափոխության» ժամանակ` ապրիլի 22-ին ուժային կառույցները բերման էին ենթարկել իրեն ու իր կողմնակիցներին:

ՀՀ վարչապետի կազմակերպած երթին ու հանրահավաքին մասնակցելու համար Երևան են ժամանել Հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am