1000х90.jpg (78 KB)

«Քաղաքացիական պայմանագրի» Գյումրու գրասենյակը Փաշինյանի հանրահավաքին կաջակցի դեպի Երևան ավտոերթով

Armenpress 16:52, 17 Օգոստոս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին ներկա գտնվելու համար ՔՊ-ի Գյումրու տարածքային գրասենյակը կազմակերպել է ավտոերթ դեպի Երևանի Հանրապետության հրապարակ։

Կուսակցության Գյումրու գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթը Հայաստանի քաղաքացիների աջակցությունն է, և կուսակից ընկերներն ու համախոհները պարտավոր են ներկա գտնել այդ հանրահավաքին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու կոչին Գյումրիում միացել են շատ քաղաքացիներ: Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am