Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով քաղաքացի է զոհվել

Armenpress 21:50, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ,  16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 16-ին, ժամը 17:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Mercedes c180» (վարորդը՝ Վ. Պ., ծնված 1987թ․), «Hondai» (վարորդը` Վ. Գ., ծնված 1966թ․) և «Opel vectra» մակնիշերի (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1984թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: Մեքենայի ուղևորը արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ֆ.-ի (1987թ․) դին, իսկ վարորդը տեղափոխվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am