Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների

Armenpress 20:30, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի ոստիկանությունը և բանակը հաջող գործողության արդյունքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի մոտ 50 անդամների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Excelsior լրատվական հարթակը:

Excelsior-ի համաձայն՝ բոլոր կասկածյալները ձերբակալվել են Գվատեմալային սահմանակից Չյապաս նահանգում: 38 կասկածյալ ձերբակալվել է Ֆրոնտերա Կոմալապա քաղաքի հյուրանոցում, ևս տասին  ձերբակալել են Տուտսլա Գուտյերեսում:

«Խալիսկո-Նոր սերունդ» կարտելը համարվում է ամենախոշորը Մեքսիկայում: Այն հայտնի է ոստիկանության և բանակի ստորաբաժանումների վրա խոշոր հարձակումներով:

Նախօրեին Մեքսիկայի գլխավոր դատախազությունը 30 մլն պեսո (1,5 մլն դոլար) պարգև է հայտարարել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Խալիսկո»-ի պարագլուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի ձերբակալությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am