Հայտարարվել Է տարվա լավագույն սմարթֆոնը

Armenpress 17:47, 16 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աուդիո- եւ վիդեոտեխնիկայի հանդեսների եվրոպական ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել Է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Փորձագետներն այդ սմարթֆոնը «ամենաառաջավորը, ինովացիոնը եւ տեխնիկապես կատարյալն» են համարել շուկայում ներկայացված բոլոր մոդելներից: Հատուկ հիշատակման Է արժանացել Leica-ի արտադրության եռակի խցիկը՝ կարգաբերման եւ օգտատիրոջն օգնելու ինտելեկտուալ համակարգով:Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ հայտարարել են լավագույն բյուջետային հեռախոսը. այն դարձել Է NOA Element N10 մոդելը: EISA ասոցիացիան միավորում Է եվրոպական 19 երկրների՝ աուդիո- եւ վիդեոտեխնիկայի բնագավառում մասնագիտացած 50 հրատարակություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am