1000х90.jpg (78 KB)

Օգոստոսի 17-ին դադարեցվելու է Այգեստանի մի քանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը

Armenpress 16:42, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ պրոֆիլակտիկ վերանորոգման,  ձմռան նախապատրաստական  աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի  17-ին  ժամը 10:00-ից  մինչև ժամը 16:00 դադարեցվելու  է  Կենտրոն   վարչական շրջանի  Այգեստան  թիվ  9, 10, 11 փողոցներով  պարփակված  թաղամասի  գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում   պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am