Ֆինլանդիայի նախագահը բարեգործության կնվիրի հոբելյանի առթիվ ստացած ընծաները

Armenpress 16:16, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, որի 70-ամյակը կնշվի օգոստոսի 24-ին, այդ օրը կանցկացնի աշխատավայրում. նա ցանկություն Է հայտնել, որ այն բոլոր դրամական միջոցները, որոնք պլանավորում են ծախսել նվերների համար, ուղարկվեն երկու բարեգործան հիմնադրամներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտնել Է պետության ղեկավարի դիվանատունը:

«Նախագահ Սաուլի Նիինիստյոն 70 տարին կնշի օգոստոսի 24-ին: Նախագահ Նիինիստյոն չի տոնի այդ օրը, այլ կանցկացնի աշխատավայրում: Նախագահ Նիինիստյոն հուսով Է, որ հնարավոր նվերները կուղարկվեն բարեգործության»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նախագահն ընտրել Է երկու բարեգործական հիմնադրամ, ուր կարելի Է ուղարկել միջոցները: Դրանք են մարգինալացման վտանգին ենթարկված երիտասարդների աջակցության հիմնադրամը եւ չքավոր քաղաքացիների աջակցության հիմնադրամը: Դիվանատան հաղորդագրության մեջ բերված են այդ կազմակերպությունների բանկային ռեկվիզիտները՝ փոխանցումները «Սաուլի Նիինիստյո 70 տարի» հատուկ գրությամբ նշելու խնդրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am