1000х90.jpg (78 KB)

Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպը չունեցող ընտրություններ. Ոստիկանապետ  

Armenpress 13:40, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպ չունեցող ընտրություններ: 

«Վարչապետից ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովենք թափանցիկ ընտրություններ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Ոստիկանապետի խոսքով՝ բացառվելու են ընտրակաշառքի դեպքերը, նման դրսևորումներ լինելու դեպքում և′ տվողը, և′ վերցնողը, և′ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա իր գլխավորած կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին մասշտաբային ընտրություններն են: «Հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով»,-  ասել է կառավարության ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am